Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, չկա առաջադրված մեղադրանք. ՔԿ

Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, չկա առաջադրված մեղադրանք. ՔԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, չկա առաջադրված մեղադրանք:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրա կողմից առերևույթ բռնության հրապարակային կոչ անելու դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով (քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը):

Հիշեցնենք՝ Իշխանյանին մեղադրանք առաջադրելու մասին հայտնել էին փաստաբան Ռուբեն ՄԵլիքյանն ու ինքը՝ Իշխանյանը:

Վերջինս հավելել է, ոչ բացարձակապես չի զղջում գրառման համար, նույնիսկ համարում է այն ավելի քան մեղմ:

Նշենք, որ Իշխանյանն ավելի վաղ գրառում էր կատարել «Մա՛հ դավաճաններին» վերնագրով՝ նշելով, թե չի բացառում, որ վերջին պատերազմը պլանավորված է եղել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում