Արցախի ու Հայաստանի համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակները գնացել են զոհողության հանուն մեր երեխաների երջանիկ ու լուսավոր ապագայի.Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառումների ֆոնին ոմանք հրապարակում են Եռաբլուրի լուսանկարներն ու մատնանշում մեր արտաքին մարտահրավերները։
Հիրավի, ծանր ժամանակաշրջան է Հայաստանի համար, բայց Հայաստանը չպետք է դադարի հյուրընկալ ու ներկայանալի լինել աշխարհի համար։ Հայաստանում տուրիստական հոսքերը նվազելու փոխարեն պետք է ավելանան, ինչը լրացուցիչ խթան է տնտեսության համար, իսկ աշխարհը պետք է ճանաչի ու սիրի Հայաստանը, հակառակ դեպքում աշխարհի համար միևնույն կլինի, թե ինչ կլինի Հայաստանի հետ։
Անկասկած, երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառումները ժպիտ ու անմոռանալի զգացմունքներ պարգևեցին տասնյակ հազարավոր քաղաքացիների, երջանկացրեցին հազարավոր երեխաների։
Իսկ Արցախի ու Հայաստանի համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակները գնացել են զոհողության հանուն մեր երեխաների երջանիկ ու լուսավոր ապագայի։
* Մեր երեխաները մեղավո՞ր են, որ ունենք արտաքին սպառնալիքներ՝ իհարկե ոչ։
* Մեր երեխաները պատասխանատու՞ են, որ ունենք մարտահրավերներ՝ իհարկե ոչ։
* Մեր երեխաները պե՞տք լինեն երջանիկ՝ իհարկե այո։
Ուրեմն պետք է պարգևենք այդ ապագան։
Եվ կառավարությունը հետամուտ է լինելու, որ մեր երեխաներն էլ ավելի երջանիկ ու անհոգ մանկություն ունենան։
Եթե նախկինում հնչում էր «երեխաները պարտավոր են մեծանալ» միտքը, ապա շեշտեմ, որ մեր երեխաները պետք է մեծանան անհոգ ու երջանիկ։
Երջանկություն և անհոգ մանկություն ձեզ սիրելի փոքրիկներ։
Կարծիքներ