CNN. Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր

CNN. Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր, ինչը հրեական պետության հաղթանակն էր։ Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ հրեական պետությունն այսօր կարող է հաղթանակ համարել, քանի որ Իրանի հարձակումն անհաջող էր։ Բայդենը հավելել է, որ Իսրայելի գործողությունները ցույց են տվել նրա «գերազանց ռազմական հնարավորությունները»։

Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև ասել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իրանի դեմ հարձակողական գործողություններին, հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում