Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ ծանրորդի մասնակցությամբ տեղի ունեցած դժբախտ պատահարի առթիվ հարուցված քրեական գործին.

«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։ Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում