Թալիբները հայտնում են, որ նախազգուշացրել էին ամերիկացիներին ահաբեկչական հարձակման մասին
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մեկնաբանել է Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել են ահաբեկիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Sputnik Афганистан Տելեգրամ-ալիքը:
Մուջահիդն ասել է, որ իրենք նախապես զգուշացրել էին ամերիկացի զինծառայողներին «Իսլամական պետության» կողմից հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին:
«Թալիբանի» ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ պայթյունից տուժածների մեջ կան նաև թալիբներ, որոնք հսկում էին Քաբուլի օդանավակայանը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Քաբուլի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օտարերկրյա ԶԼՄ-ները պարզել էին, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակման հետևանք է: Հարձակումն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:
Կարծիքներ