Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1321:

Պանդեմիայի սկզբից կորոնավիրուսից ապաքինվել է 1088 մարդ, մահացել է 17 մարդ:

Կարանտինի մեջ է գտնվում 7597 մարդ, ստացիոնարներում՝ 216 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում