Շվեդիան հայտարարել է ռուսական ինքնաթիռի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին
Շվեդիայի զինված ուժերի (ԶՈՒ) խոսնակ Թերեզա Ֆագերսթեդտը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը Բալթիկ ծովի Գոտլանդ կղզուց արևելք։
Նշվում է, որ շվեդներն օդանավից պատասխան չեն ստացել և այդ պատճառով ուղարկել են երկու Saab JAS 39 Gripen կործանիչներ՝ այն որսալու համար։
Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ չնայած երկրի օդային տարածքը լքելու վերաբերյալ իրենց բազմաթիվ կոչերին՝ ռուսական ինքնաթիռը չի շեղվել իր երթուղուց։ Միաժամանակ, հստակեցվում է, որ սահմանախախտ օդանավը կարճ ժամանակով է գտնվել շվեդական երկնքում։ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը տեղեկացվել է իրավիճակի մասին։
Կարծիքներ