Գալստանյանի թիկունքին Մոսկվան է. նպատակը՝ ՀՀ-ում հասնել քաղաքացիական պատերազմի

Գալստանյանի թիկունքին Մոսկվան է. նպատակը՝ ՀՀ-ում հասնել քաղաքացիական պատերազմի

Գալստանյանի թիկունքին Մոսկվան է. նպատակը՝ ՀՀ-ում հասնել քաղաքացիական պատերազմի»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ Վազգեն Գալստանյանի նպատակը բախումներ հրահրելն է, և պետք է դրան պատրաստ լինել։

Պատգամավորի կարծիքով՝ շարժումը մոտեցել է իր մայրամուտին, որովհետև ժողովուրդը տեսավ, որ շարժման հետևում կանգնած են նախկին իշխանությունները, իսկ ժողովուրդը 2018թ.-ից տեսնում է ազատություն, ժողովրդավարություն և չի ցանկանում վերադառնալ անցյալ։

 

Մելքոնյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող կուսակցության վարկանիշը ընկել է, բայց ժողովրդի այն մասը, որոնք չընտրեցին իշխող կուսակցությանը կամ չգնացին ընտրությունների, նրանք չմիացան նաև Գալստանյանի շարժմանը. «Ժողովուրդը հասկացավ, որ իրենք հանուն Տավուշի չեն գործում, այլ հանուն իշխանափոխության, որպեսզի նախկին իշխանությունների վերադարձ լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում