Լուկաշենկոն բողոքել է Պուտինից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գանգատվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն իր հետ չի տարել Ղրիմ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է Միութենական պետության Բարձրագույն պետխորհրդի նիստի ժամանակ:
«Ուկրաինան փակել է Բելառուսի համար երկինքը, և մենք ոչ մի կերպ չենք կարող Ուկրաինայով գնալ Ղրիմ: Իսկ մենք այնտեղ սեփականություն ունենք, և այլ խնդիրներ կան: Վլադիմիր Վլադիմիրին ինձ խոստացել է, որ իր հետ կտանի Ղրիմ, և ահա այսօր մենակ է գնացել և ինձ իր հետ չի հրավիրել»,- ասել է Լուկաշենկոն նիստի ընթացքում:
Կարծիքներ