Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան երեքշաբթի օրը հրթիռ է արձակել ճապոնական Օկինավա կղզու ուղղությամբ, ենթադրաբար իր առաջին հետախուզական արբանյակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տրամադրում բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Հարավային Կորեայի զինվորականներն իրենց հերթին պարզաբանում են, որ խոսքը հրթիռի մասին է, որը պետք է ուղեծիր դուրս բերի արբանյակ։ Սովորաբար, երբ ԿԺԴՀ-ն իրականացնում էր բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ, դրանք արձակում էր դեպի Ճապոնական ծով։ Գործարկման ընթացիկ ուղղությունը տարբերվում է ստանդարտից:
Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռն արդեն ընկել է։ Ճապոնական Օկինավա կղզում նախապես հայտարարված տարհանումը չեղարկվել է, քանի որ հրթիռի հետագիծը և ենթադրյալ հարվածի տարածքը գտնվում են Ճապոնիայից դուրս:
Ճապոնիայի վարչապետը հայտնել է, որ հրթիռի արձակման հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան։
Սեուլի բնակիչներին նաև նախազգուշացվել է նախապատրաստվել տարհանման՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին լուրերի ֆոնին, հայտնում է Yonhap-ը: Ավելի ուշ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ հաղորդագրությունները սխալմամբ են ուղարկվել:
Կարծիքներ