Մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում. Փաշինյան

Մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում. Փաշինյան

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»:

Այս մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ 100 հազար մարդ 1 շաբաթվա ընթացքում տեղահանվել է, ենթարկվել էթնիկ զտման և տեղավորվել Հայաստանում, որտեղ լուծվում են այս մարդկանց հրատապ բոլոր կարիքները՝ սնունդից սկսած:

Ըստ վարչապետի՝ այս հարցում ակնկալվում է եվրոպական գործընկերների աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում