Հաքան Ֆիդանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի ղեկավարությունը ժամանակավոր ստանձնած Հալիդ Մեշալի հետ:
Ermenihaber-ի հաղորդմամբ, դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանը Մեշալին իր ցավակցությունն է հայտնել հուլիսի 31-ին «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հանիեի 2 որդին՝ Աբդյուսելամը և Հեմմամը:
Հիշեցնենք՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն:
Հանիեն և նրա թիկնապահներից մեկը մահացել են Թեհրանում իրենց նստավայրի վրա հարձակման ժամանակ:
Կարծիքներ