Եղիսաբեթ 2-րդը նշում է 95-ամյակը
Առաջին անգամ Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան տոնը կնշվի առանց պաշտոնական արարողակարգերի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան պատճառով: Եղիսաբեթ Երկրորդը համարվում է պատմության մեջ ամենատարեց գործող միապետը:
Ապրիլի 21-ին լրանում է Եղիսաբեթ II թագուհու 95-ամյակը: Ամուսնու՝ թագաժառանգ Ֆիլիպի մահվան կապակցությամբ նա այս օրը կանցկացնի Վինձորի ամրոցում:
«Այս տարի թագուհին կմնա Վինձորի ամրոցում Էդինբուրգի դուքսի մահից հետո արքայական սգի շրջանում»,–Twitter-ում հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը:
Սպասվում է, որ այսօր կհավաքվեն Նորին Մեծության ամենամոտ հարազատները:
Այս տարի կխախտվի ամենամյա ավանդույթը, որի կապակցությամբ էլ Բուքինգհեմյան պալատը հրապարակում է միապետի ծննդյան օրվա պաշտոնական լուսանկարը: Այսպիսի որոշում է ընդունվել՝ ի նշան արքայազն Ֆիլիպի հիշատակի, որի ծննդյան 100-ամյակին մնացել էր 2 ամիս:
Եղիսաբեթ II-ին Twitter-ում շնորհավորել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա ընդգծել է, որ միշտ հիացել է նրանով ու իր ծառայությամբ:
Նորին Մեծության ծննդյան օրը նշվում է երկու անգամ՝ օրացուցային ամսաթվով ապրիլի 21-ին և պաշտոնապես՝ հունիսի երկրորդ շաբաթ օրը:
Կարծիքներ