Բրազիլիայում, Կոլումբիայում և Բոլիվիայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել Արման Հակոբյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման Հակոբյանին հետ կանչել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Կարծիքներ