«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Կոտ դ՛Իվուարի երիտասարդական հավաքակա

«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Կոտ դ՛Իվուարի երիտասարդական հավաքակա

Երևանի «Արարատի» 21-ամյա ֆուտբոլիստ Դիմիտրի Լեգբոն հրավիրվել է Կոտ դ՛Իվուարի մինչև 23 տարեկանների հավաքական: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Կոտ դ՛Իվուարի այդ տարիքային հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության մինչև 23 տարեկանների մրցաշարի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներ կանցկացնի Նիգերի ընտրանու հետ:

Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին և 29-ին, համապատասխանաբար, Նիամեյում (Նիգեր) և Յամուսուկրոյում (Կոտ դ՛Իվուար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում