Օրը ցերեկով քար տաշող շինարար չպիտի լինի, փոշին դրա հետևանք է. Ավինյան
Մենք պետք է սկսենք խստորեն իրականացնել փոշու բաց թողնման հետ կապված խնդրի լուծումը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ որքանով տեղեկացված է՝ փոշու որսիչ ցանցերը պետք է պարտադիր պահանջ լինեն շինարարության համար:
«Կարծում եմ՝ այդ պահանջը պետք է դրվի ամենառիսկային խմբերից մինչև մեր իսկ շինարարներ, որ կարող են օրը ցերեկով քար տաշել՝ առանց որևէ նորմայի հետևելու: Օդի որակի վատ հարուցիչներից մեկը նաև այս փոշին է, որ գալիս է շինարարությունից: Այս հարցում պետք է լինել ավելի խիստ»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարականներ տալով համապատասխան վարչություններին ու պատասխանատուների
Կարծիքներ