Մարադոնայի դուստրերը քննադատել են հոր հիշատակին անցկացվելիք խաղը
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դուստրերը հայտարարել են, որ ներկա չեն գտնվելու իրենց հոր հիշատակին անցկացվելիքխաղին, որը կկայանա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայում, հայտնում է armsport.am-ը։ Լեգենդար արգենտինացու մահվան առաջին տարելիցի կապակցությամբ իսպանական «Բարսելոնան» և արգենտինական «Բոկա Խունիորսը» հիշատակի հանդիպում կանցկացնեն՝ խաղարկելով «Մարադոնայի Գավաթը»:
Մարադոնայի դուստրերը՝ Դալման և Ջանինան, հայտարարել են, որ չեն մասնակցելու միջոցառմանը, իսկ Դալման նաև քննադատել է գործարքն ուղեկցող փաստաբանին: Նա հայտարարել է, որ փաստաբանը հիմա փորձում է սակարկել լեգենդար ֆուտբոլիստի լուսանկարի, ձայնի և անվան իրավունքը.
«Նրանք փորձում են բիզնես անել իմ հոր անվան հաշվին»,- հայտարարել է Դալման սոց.ցանցերում:
Կարծիքներ