Ռիո դե Ժանեյրոյում փոխհրաձգությունից հետո զոհերի թիվը հասել է 25-ի

Ռիո դե Ժանեյրոյում փոխհրաձգությունից հետո զոհերի թիվը հասել է 25-ի

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել Է 25 մարդ, ներառյալ մի ոստիկան: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը:

Ոստիկանական գործողությունը թմրավաճառների բանդայի դեմ հանգեցրել Է փոխհրաձգության եւ պայթյունների: Մետրոյի գծերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել Է «ինտենսիվ հրաձգության պատճառով»:

Ժակարեզինյուն՝ քաղաքի ամենախիտ բնակեցված մունիցիպալիտետներից մեկը, որտեղ հաշվում Է շուրջ 40 հազար բնակիչ, գտնվում Է «Կոմանդո Վերմելիո»-ի («Կարմիր թիմ») ազդեցության ներքո, որը Բրազիլիայի գլխավոր հանցավոր խմբավորումներից մեկն Է: Ավելի վաղ հաղորդվել Է, որ հրաձգության հետեւանքով զոհվել Է 23 մարդ:

Վերքեր Է ստացել մետրոյի երկու ուղեւոր, որն ընթանում Էր հատուկ գործողության անցկացման շրջանով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում