Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք այս պահին գտնվում են ակտիվ փուլում։

Հիդեակի Իվասակը շնորհակալություն է հայտնել նախարարին լավ համագործակցության համար և կարևորել է Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց մի մասի իրականացման ընթացքին անձամբ հետևել է շինհրապարակներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում տրանսպորտային համակարգի բարելավման վերաբերյալ հարցեր, մասնավորապես, քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, ճանապարհներին բեռնատարների կշռման ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի հսկողություն սահմանել, որպեսզի ծրագրերն իրականացվեն սահմանված ժամկետներում, և ձգձգումներ չլինեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում