ԱՄՆ-ում երեք տարեկան տղան սպանել է կրտսեր քրոջը

ԱՄՆ-ում երեք տարեկան տղան սպանել է կրտսեր քրոջը

Ֆլորիդայի իշխանությունները ողբերգական միջադեպի քննություն են անցկացնում. երեք տարեկան տղան ատրճանակով կրակել է երկամյա քրոջը։ Ատրճանակը պահված էր բազմոցի տակ, գրում է Тhe Нill-ը։

Երկու վկա՝ 23-ամյա Քեւոնթե Ուիլսոնը եւ 23-ամյա Ռոդերիկ Հեյնսը, ոստիկանությանն ասել են, որ Լեյքլենդի (Ֆլորիդայի նահանգ) իրենց տանը հեռուստացույցով բասկետբոլի խաղն էին դիտում, երբ տղան գտավ ատրճանակն ու կրակեց քրոջ ուղղությամբ։ Պատահարից հետո տղաները որոշել են աղջկան հիվանդանոց տանել, բայց ճանապարհին վթարի են ենթարկվել։ Վթարից տուժած տղաներն ու վիրավորում ստացած աղջիկը հասցվել են հիվանդանոց, աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գնդակը խոցել է փոքրիկի աղիները։

Շերիֆ Գրեդի Ջադը տեղեկացրել է. «Որեւէ պատճառ չկա մտածելու, թե սա միտումնավոր գործողություն է եղել։ Երեխա է, որը մտածել է, թե խաղում է նրանով, ինչը խաղալիք է համարել»։ Քննությունը պարզել է, որ ատրճանակը Ուիլսոնին էր պատկանում։ Վթարից հետո նա ձերբակալվել է չգրանցված հրազեն պահելու, այն անվտանգ չպահելու, ի հավելումն՝ թմրախոտ եւ թմրանյութերի «պարագաներ» պահելու մեղադրանքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում