Ծաղրանկարի համար թուրք լրագրողը դատապարտվել է բանտարկության
2020-ի մարտին սոցցանցում հրապարակած ծաղրանկարի պատճառով թուրք լրագրող Էնվեր Այսևերի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Բացված դատական գործով որոշումն արդեն կայացվել է։ Լրագրողը նախ դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, ապա դատարանը նվազեցրել է պատժաչափը 7 ամիս 15 օրվա, վերջում էլ այն փոխարինել 4500 լիրա (360 դոլար) տուգանքի:
Իրեն մեղավոր չճանաչող լրագրողը հայտարարել, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը ավելի բարձր ատյանում:
Նշենք, որ Էնվերը մեղավոր է ճանաչվել է «ժողովրդին ատելության դրդելու» մասին հոդվածի հատկանիշներով:
Ծաղրանկարում պատկերված է եղել մուսուլմանական տարազով մի տղամարդ, ում ուղեղը ախտահանում է կորոնավիրուսից պաշտպանվելու համար հատուկ համազգեստ հագած անձը:
Կարծիքներ