Չելսին պատրաստ է իր 2 ֆուտբոլիստներին վաճառել Բարսելոնային
«Չելսին» կարող է իր ֆուտբոլիստներին` Տիմո Վերներին և Հակիմ Զիեշին, վաճառել «Բարսելոնային»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է իսպանական SPORT-ը:
Կատալոնացիները կապվել են լոնդոնյան ակումբի հետ ձմեռային պատուհանի ժամանակ, հնարավոր ձեռքբերման համար:
Զիեշն ու Վերները երկուսն էլ կարող են վաճառվել, քանի որ ցանկանում են ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց դեռ պետք է հասկանալ՝ արդյո՞ք «Բարսելոնան» կկարողանա բավարարել «Չելսիի» պահանջները և նրանցից գոնե մեկին ձեռք բերել վարձավճարով:
Կարծիքներ