Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ. Լեո Դոքերթի
Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին՝ ողջունելով
հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը:
«Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է պատմական և տևական խաղաղության հասնելու նրանց ջանքերին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը հրապարակվել էր երեկ երեկոյան:
Կարծիքներ