Մահվան ելքով վրաերթ Ալավերդի-Հաղպատ ճանապարհին․ ղեկին եղել է Ալավերդու քաղաքապետը
Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի – Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդի քաղաքի քաղաքապետն է։
Կարծիքներ