ՍԱՏՄ-ն շարունակել է խստացված ստուգայցը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը: Այս մասին հաորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցմատյաններում:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել է երեկվանից սկսված խստացված ստուգայցը հանրային սննդի օբեկտներում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում: Բազմաթիվ տնտեսավարողներ շարունակում են անպատասխանատու վերաբերվել սահմանված կարգին. խախտվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:
Կարծիքներ