Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնի՞ կնշանակի․ Factor.am
Այսօր ազգային անվտանգության ծառայությունում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծառայության նոր տնօրեն Արմեն Աբազյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև Արգիշտի Քյարամյանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: «Ուզում եմ վստահություն հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժն անպայմանորեն կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում»,֊ընդգծեց վարչապետը։ Թե որտեղ և ինչ կարգավիճակում կօգտագործվի Քյարամյանի ներուժը, առայժմ հայտնի չէ, սակայն վարչապետի այս հավաստիացումից կարելի է ենթադրել, որ ԱԱԾ նախկին ղեկավարին նոր պաշտոն է սպասվում։
Կարծիքներ