Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մենք նրանց հետ խորհրդակցելու ոչինչ չունենք, թող շարունակեն խորհրդակցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատգամավորների հետ ինչ ուզում են, որքան ուզում են, որ հյուրանոցում ուզում են։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով իմպիչմենտի վերաբերյալ հնարավոր քննարկմանը։

«Կարող ենք խորհրդակցել, թե օրինակ ինչ երեսով պետք է Գալստանյանը գերադառնա Տավուշ, իր թեմի ժողովրդի մոտ, որոնք որ վստահաբար իրեն հարցնելու են՝ եղբայր, մեզ իրոք դու ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի ու Ոսկեպարի անունը տալով վեր կացար գնացիր Ռոբերտ Քոչարյանի թրի տակով անցար, Քոչարյանի քաղաքական օրակարգը բերեցիր դաշտ։

Այ դա կարող ենք քննարկել, խորհուրդներ տալ, թե ինչպես ներողություն խնդրի Տավուշի թեմի ժողովրդից»,- ասաց Ալեքսանյանը։

Թեման սահմանազատումը չէ՞՝ Ղազարյանի հարցին ի պատասխան, Ալեքսանյանն ասաց՝ թեման Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ունեցվածքն է։

«Ոսկեպարն ու Կիրանցը եթե իրենց հետաքրքրած լինեին, ապա Կիրանցում առաջին անգամ դպրոց 2023-24 թթ չէր սկսի կառուցվել, Քոչարյանը «Տոյոտա Արմենիա»-ն կամ «Նաիրի ինշուրանս»-ն առնելուց մի քիչ փող կտար՝ Կիրանցում մի հատ դպրոց կսարքեին։

Էդ Կիրանցն ու Ոսկեպարը դրոշակ սարքած եկել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թալանն են պաշտպանում, անունն էլ դնում են հանուն հայրենիքի սրբազան պայքար։ Աստված ունեցեք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում