ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր բողոքների քննարկումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է կասեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված բոլոր բողոքների քննարկումը։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը տարածված Ստրասբուրգի դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ բողոքների քննարկումը կասեցվում է մինչև չպարզվեն դատարանի աշխատանքի համար Ռուսաստանի դուրս գալու իրավական հետևանքները, գրում է ՏԱՍՍ-ը։
Կարծիքներ