Պորտուգալիայից Սինգապուր. բացվել է աշխարհում ամեներկար երկաթգծային երթուղին
Լաոսում երկաթուղային գծի բացումը հնարավոր է դարձրել գնացքով ճանապարհորդությունը Լիսաբոնից Սինգապուր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, պատմության մեջ աշխարհի ամենաերկար երկաթգծային երթուղին՝ 18 755 կմ երկարությամբ, հաղթահարել հնարավոր կլինի երեք շաբաթում:
Նշվում է, որ Չինաստանն է իրականացվել Լաոսում երկաթուղու՝ 414 կմ երկարությամբ պակասող հատվածի կառուցումը, որը «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության իրագործման շրջանակում կապել է Չինաստանի հարավային Կունմին քաղաքը Վիետնամի հետ:
Ներդրումները նախագծում իրականացվել են 5 տարվա ընթացքում և կազմել են 6 մլրդ դոլար:
Կարծիքներ