Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահացության օրական ռեկորդ Է արձանագրվել ամբողջ համավարակի ընթացքում
Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահերի օրական ռեկորդային թիվ Է արձանագրվում երրորդ օրն անընդմեջ: Ինչպես մարտի 25-ին հայտնել Է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, անցած 24 ժամում վարակի հարուցած բարդություններից մահացել Է 362 մարդ: Նախորդ հակառեկորդը նշվել Է մեկ օր առաջ, երբ մահացել Է 342 մարդ: Նրա խոսքով՝ նաեւ անցած օրը երկրում հայտնաբերվել Է COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 16 669 նոր դեպք. առավելագույն քանակը համավարակի սկզբից ի վեր: Դա 17,6 տոկոսով ավելի Է, քան անցած օրը, երբ վիրուս Էր հաստատվել 14 174 մարդու մոտ: Մասնավորապես, հիվանդացել են 786 երեխա եւ 446 բուժաշխատող: Նախարարի տվյալներով՝ դա Ուկրաինայում նոր հիվանդների եւ մահացածների օրական առավելագույն քանակն Է համավարակի սկզբից ի վեր: Անցած օրը հոսպիտալացվել Է 4 838 մարդ, ապաքինվել Է 6 748-ը: Բժշկական լաբորատորիաները մեկ օրում կատարել են 128 615 թեստ, այդ թվում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով՝ 57 818, իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ 22 950, SARS-CoV-2-ի նկատմամբ հակագեների շտապ-թեստերով հետազոտություններ՝ 47 847: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Ուկրաինայում հիվանդացել Է 1 596 575 մարդ, ապաքինվել Է 1 283 020 մարդ, կատարվել Է 7 836 049 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ: Մինչեւ պրիլի 30-ը երկրում գործում Է արտակարգ դրության ռեժիմ եւ ընդհանուր կարանտին: Փետրվարի 24-ից վերսկսվել Է այսպես կոչված ադապտատիվ կարանտինը, որի դեպքում տարածաշրջանները բաժանված են գոտիների՝ կախված համաճարակաբանական վտանգի մակարդակից: Առավելագույն մակարվակ Է տրվել Կիեւին, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ