Ֆրանսիայում COVID-19-ից մահացած հիվանդներից երկուսի մոտ հայտնաբերվել է «Դելտա» շտամ

Ֆրանսիայում COVID-19-ից մահացած հիվանդներից երկուսի մոտ հայտնաբերվել է «Դելտա» շտամ

Ֆրանսիայի Օքսիտանիա շրջանի մասնագետները հաստատել են «Դելտա» տարբերակով վարակման երկու դեպքերը չպատվաստված կորոնավիրուսի զոհերի մոտ, հայտնում է տարածաշրջանային առողջապահական գործակալությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտնել էր, որ երկրում COVID վարակի դեպքերի 9-10% -ը «դելտա» տարբերակով են:

«Գերսում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված «Դելտա» շտամով վարակի առաջին 9 կասկածվող դեպքերի միջից մինչ օրս գենոմի հաջորդականությամբ հաստատվել է 2 դեպք. դրանք վերաբերում են 42 և 60 տարեկան մարդկանց, ովքեր մահացել են, չնայած Օշի հիվանդանոցային կենտրոնում բուժմանը: Այս մարդիկ պատվաստված չեն եղել, չնայած այն հանգամանքին, որ նրանց առողջական վիճակն առանձնանում էր ռիսկի գործոններով »,- ասված է Օքսիտանիա առողջապահական գործակալության հայտարարության մեջ:

Նշվում է, որ երրորդ անձը՝ 69-ամյա տղամարդը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փորձագետները հետևում են «դելտա» շտամով հնարավոր վարակվածների շփումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում