Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն աջակցել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին ՝ վերսկսելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է X-ի իր միկրոբլոգում։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Գազայում հրադադարը պետք է անհապաղ, քանի որ դա կյանքեր փրկելու, խաղաղության հույսը վերականգնելու և պատանդների վերադարձն ապահովելու միակ միջոցն է:
«Այդ պատճառով ես վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին՝ ուղղված խաղաղության և կայունության ձեռքբերմանը, որի կարիքն ունի տարածաշրջանը», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Կարծիքներ