Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել բանակում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը ԱՄՆ Զինված ուժերում տրանսգենդերների ծառայության վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակաոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
«Նախագահ Բայդենն այսօր հրամանագիր է ստորագրել, որով բնորոշվում է, որ յուրաքանչյուր ամերիկացի, որը պիտանի է ԱՄՆ Զինուժում ծառայայության համար, կարող է հնարավորություն ունենալ դա անելու համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բայդենի կարծիքով՝ «սեռային պատկանելիությունը չպետք է խոչընդոտ լինի զինվորական ծառայության համար, և որ Ամերիկայի ուժը նրա բազմազանության մեջ է»:
ԱՄՆ նախկին ղեկավար Դոնալդ Թրամը 2017 թվականին հայտարարել էր, որ տրանսգենդերներին կարգելվի ծառայել ամերիկյան բանակում: 2019 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստորագրել էր տրանսգենդերներին ամերիկյան զինված ուժերում ծառայելն արգելող օրենքը:
Կարծիքներ