Իրանը ստացավ մինչև 60 տոկոս հարստացված ուրան

Իրանը ստացավ մինչև 60 տոկոս հարստացված ուրան

Իրանի իշխանությունները կարողացան ստանալ մինչև 60% հարստացված ուրանի առաջին խմբաքանակը, հայտնում է ТАСС-ը: Երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ Իրանի իշխանությունները ստացել են մինչև 60% հարստացված 9 գրամ ուրան և հավելել, որ «ի վիճակի են արտադրել հարստացման ցանկացած մակարդակի ուրան»:

Նա վստահեցրել է, որ դիվերսիայից հետո Նաթանզի միջուկային օբյեկտը շարունակում է գործել:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով ՝ այս քայլով Թեհրանը պատասխանում է իսրայելական սաբոտաժին՝ Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում: Նա նշել է, որ ուրանի հարստացումը խաղաղ նպատակներ է հետապնդում և իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում