Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 36 մարդ է մահացել, փլուզվել են բազմաթիվ շինություններ, ավելի քան 4000 տուն լրջորեն վնասվել է

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 36 մարդ է մահացել, փլուզվել են բազմաթիվ շինություններ, ավելի քան 4000 տուն լրջորեն վնասվել է

Ինդոնեզիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, 16 մարդ համարվում է անհետ կորած, ավելի քան 3000 մարդ էլ ստիպված է եղել լքել բնակության վայրը, հաղորդում է РИА Новости-ն:

Բնական աղետների հետևանքով ավելի քան 4000 բնակելի տուն է լրջորեն վնասվել, ինչպես նաև՝ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ 13 կմ երկարությամբ ճանապարհ, 9 կամուրջ, 13 կրոնական և 9 դպրոցական հաստատության շենք է փլուզվել, ինչպես նաև՝ 8 գրասենյակային շենք, 2 հասարակական նշանակության շինություն և առևտրի կենտրոններ:

Ներկայումս 400 փրկարար զբաղված է անհետ կորածների որոնողական աշխատանքներով և վտանգավոր գոտում գտնվող բնակավայրերից մարդկանց տարհանումը կազմակերպելով:

 

 

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում