ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի․ Միրզոյան
ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի։ Այս մասին Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«4 տարեկան Էդվինը, 6 տարեկան Անաստասիան, 7 տարեկան Մարիան, 5 տարեկան Դավիթը, 5 տարեկան Տաթևը, 8 տարեկան Սամվելը և շատերը դեռ հույս ունեն, որ անուշադրության չեն մատնվի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ կիսվելով նախարար Միրզոյանի ելույթով։
Կարծիքներ