Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 33,548 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է33,548-ով՝ հասնելով 9,570,373-ի։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0,35%։
Մասնավորապես, մեկ օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է վարակի 2072 դեպք, Մոսկվայի մարզում՝ 2046, Սամարայի շրջանում՝ 974, Վորոնեժում՝ 754, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 719։
Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 1,029,507 մարդ։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 30,646-ով։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր արդեն ապաքինվել է 8,268 111 մարդ։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 86,4%-ը։
Կարծիքներ