Գեղարքունիքում Mercedes-ը մխրճվել է հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան
Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը
Կարծիքներ