Քննարկվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ հարցեր
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր` նոյեմբերի 4-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին:
Հանձնաժողովի նախագահը նախ շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերոջը ԵԽ-ում ծավալած գործունեության համար, այնուհետև կողմերը համակողմանի քննարկում ծավալեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի և խորհրդարանական կապերի առավել խորացման վերաբերյալ:
Լարս Պատրիկ Բերգը Արման Եղոյանին հրավիրեց Բրյուսել` հանդիպումներ ունենալու Եվրոպական խորհրդարանում:
Կարծիքներ