Իսրայելը խախտում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը․ ՄԱԿ-ի դատարան
Արդարադատության միջազգային դատարանը կարծում է, որ Իսրայելի գործողությունները խախտում են պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը, ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է դատարանի նախագահ Նաուաֆ Սալամը։
Արդարադատության միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն է հրապարակել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի իրավական հետևանքների վերաբերյալ։
«Իսրայելի քաղաքականության և գործելակերպի արդյունքում, որը շարունակվել է տասնամյակներ, Պաղեստինի ժողովուրդը երկար ժամանակ զրկվել է ինքնորոշման իրավունքից, և այդ գործողությունների շարունակությունը խաթարում է այդ իրավունքի իրացումն ապագայում։ Այս պատճառներով դատարանը գտնում է, որ Իսրայելի անօրինական քաղաքականությունն ու գործելակերպը խախտում են Իսրայելի պարտավորությունը՝ հարգելու Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Սալամը Հաագայում կայացած դատական նիստում։
Կարծիքներ