Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք, առողջացել է 671 քաղաքացի, մահացել է՝ 24-ը: Մեկ օրում կատարվել է 4398 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 942001-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209485 դեպք, որոնցից 189688-ն առողջացման, 3919-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 982 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Կարծիքներ