Մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ. ՀԺ
Լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկայում սպասվող ընտրություններին:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս խորհուրդ տվեց արժանահավատորեն չվերաբերվել այդ լուրերին: Տոնոյանը նշեց, որ այս պահին դեռ քննարկումների մեջ են:
«Իրականացնում ենք քննարկումներ քաղաքական թիմի անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, երբ լինի որոշում՝ մենք մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, համապատասխան հայտարարություն կտարածենք»,- ասաց նա:
Տոնոյանը նաև բացառեց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելը:
Կարծիքներ