Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ Հայաստանն ընթացիկ տարում նախագահում է ՀԱՊԿ-ում:

Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով ստորագրվելու է ՀԱԿՊ անդամ երկրների ներկայացուցիչների՝ 2022-2024 թվականների համար արտաքին քաղաքականության, պաշտպանական ու անվտանգային հարցերով խորհրդատվությունների ծրագիր:

Զախարովան տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում Լավրովը Երևանում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում