Ֆրանսիայի ԶՈւ նախարարը գրառում է արել՝ Հայաստան կատարած այցի մասին

Ֆրանսիայի ԶՈւ նախարարը գրառում է արել՝ Հայաստան կատարած այցի մասին

«Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան»․

X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյուն, ապա թվարկել այցի նպատակները․
 
«-Ամրապնդել պաշտպանական ոլորտում համագործակցությունը մեր երկու երկրների միջև խորը բարեկամական հարաբերությունների մակարդակով։
-Օգնել Հայաստանին արդիականացնել իր բանակը, պաշտպանել իր ինքնիշխանությունը, իր տարածքը և իր քաղաքացիական բնակչությանը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում