ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումները․ Պետդեպ
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների հաստատմանը:
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած վերջին հանդիպումները: Մենք մեծապես աջակցում ենք հետագա անմիջական շփումները՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- գրել է Փրայսը:
Կարծիքներ