Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա. Վահան Քերոբյան

Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա. Վահան Քերոբյան

Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր , որ վերաբերում «Մեղրիի» ազատ տնտեսական գոտում իրանական ընկերությունների կողմից ներդրում կատարելուն։ Հաստատվելուց հետո այն անմիջապես կսկսի իրագործվել։ Բացի այդ ՝ Մեղրիում մշակվել է նախագիծ, որն իրականացվելու է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվ ցուցանիշի անկմանը՝ Քերոբյանը նշել է ՝գյուղատնտեսության մեջ 1,5 տոկոս անկում կա։ Նախարար Վահան Քերոբյանը խոսել է նաև Մայր Աթոռի առաջարկի մասին՝ հունվարի 5-ը և 7-ը դարձնել ոչ աշխատանքային օրեր։ Նախարարը ասել է, որ այդ հարցը քննարկվել է թե՛ թիմի ներսում, թե՛ կուսակցության հետ ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում