ԱԺ-ն դեմ քվեարկեց ԼՀԿ-ի ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին խորհրդարանը դեմ քվեարկեց:
Որոշումը չընդունվեց կողմ` 22, դեմ` 68 ձայներով:
Քվեարկությունից առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:
Կարծիքներ