Արցախի ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ընդգրկվել են հատուկ միջոցառումներին
Երեկ՝ հուլիսի 7-ին՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, Արցախի ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հատուկ միջոցառումներ, որը նպատակ է հետևում կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները, տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից:
Հատուկ միջոցառումներին այս անգամ մասնակցել է 15 վերակարգ, որից 2-ը՝ շրջիկ, մեկը՝ ծածուկ: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների ծառայողներին ու վերակարգի պատասխանատուներին՝ նախ տվել է համապատասխան հանձնարարականներ, նշելով, որ ծառայությունն իրականացնեն ամենայն խստությամբ, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ:
Ուժեղացված ծառայության ընթացքին հետևել ու տեղում ցուցումներ են տվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետն ու տեղակալ Վրույր Խաչատրյանը:
Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։
Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն 02 հաղորդաշարի առաջիկա թողարկումներում, Police.nk.am կայքում և ՆԳ նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով՝ խստացված ռեժիմով ծառայությունը կիրականացվի պարբերաբար:
Կարծիքներ