Համաշխարհային բանկը մերժել է բիթքոինների ներդրման վերաբերյալ Սալվադորի խնդրանքը
չի աջակցի Սալվադորի կառավարությանը բիթքոինները որպես վճարման օրինական միջոց ներդնելու գործում, հաղորդել է Axios-ը:
Միջազգային վարկատուի կողմից մերժումը կարող է խանգարել կառավարությանը՝ եռամսյա ժամկետում թվային արժույթը ամբողջ երկրում ներդնելուն:
Անցյալ շաբաթ Սալվադորի օրենսդիր մարմինը աշխարհում առաջինը քվեարկեց բիթքոինը որպես վճարման օրինական միջոց պաշտոնապես ընդունելու եւ որպես երկրի պաշտոնական արժույթ օգտագործելու համար՝ ԱՄՆ դոլարի հետ միասին:
Ֆինանսների նախարար Ալեխանդրո Սելայան երեկ հայտարարել է, որ կառավարությունը Համաշխարհային բանկից «տեխնիկական աջակցություն» է խնդրել կրպիտոարժույթի ներդրման գործում:
Սելայան ասել է, որ կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը, նրա խոսքով, «դեմ չէ» ծրագրերին:
Համաշխարհային բանկի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ «կառավարությունն իսկապես օգնություն է խնդրել բիթքոինների հետ կապված», սակայն նշել է, որ ՀԲ-ը չի կարող օգնել՝ «հաշվի առնելով բիթքոինների թափանցիկության պակասը»:
«Մենք պարտավորվել ենք օգնել Սալվադորին տարբեր միջոցներով՝ ներառյալ արժույթի թափանցիկության ապահովումը եւ կարգավորման գործընթացները», - ասել է նա:
ԱՄՀ խոսնակը ավելի վաղ ասել է, որ «բիթքոինի ընդունումը որպես վճարման օրինական միջոց մի շարք մակրոտնտեսական, ֆինանսական եւ իրավական խնդիրներ է առաջացնում, որոնք մանրակրկիտ վերլուծություն են պահանջում»:
Կարծիքներ