Իրանի ԱԳՆ-ում հայտնել են ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ում հայտնել են ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսման ժամկետները

Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Սուրբծննդյան տոներից հետո, նոր փուլն սկսելու մասին կհայտարարի ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Էնրիկե Մորան: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Եղել Է համատեղ որոշում, ըստ որի, այժմ այդ բանակցությունները դադարեցվում են, կավարտվեն քրիստոնեական տոները, Սուրբ ծնդունդը, դրանից հետո, հայտարարության հիման վրա, որը կանի Մորան…ամեն բան կվերադառնա»,-հայտարարել Է Խաթիբզադեն՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլսիում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ բանակցային գործընթացը կարող Է վերսկսվել Վիեննայում՝ մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում